Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Արթուր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Չեմ սիրում «բարգավաճ» բառը»

Արթուր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Չեմ սիրում «բարգավաճ» բառը»
10.07.2013 | 17:25

«Դա բարեգործություն չի, այլ չարագործություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Աբովյանից Երևան անվճար ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների մասին, ասաց, «Քինգ Դե լյուքս» ՍՊԸ-ի սեփականատեր Արթուր Հարությունյանը` հավելելով որ չի սիրում «բարգավաճ» բառը: Միաժամանակ վստահեցրեց, որ իր հարաբերությունները Ծառուկյանի հետ «նորմալ են», նրա հետ ոչ մի խնդիր չունի և որ յուրաքանչյուրն իր գործն է անում:

«Ով խնդիր ունի, խնդրում եմ իրենց դիմեք հարցերով: Իմ հարաբերությունները բոլորի հետ լավ են: Ես ժամանակին կոպիտ եմ արտահայտվել Գագիկ Ծառուկյանի հասցեին, չեմ հրաժարվում, բայց հիմա նորմալ է ամեն ինչ»,-հստակեցրեց Ա. Հարությունյանը:

Հիշեցնենք` շուրջ մեկ տարի առաջ «Քինգ Դե լյուքս» ընկերության վարորդները գործադուլ էին հայտարարել, քանի որ որոշ բարեգործական ավտոբուսներ «խփում» էին իրենց գործին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ